TStamp

By 11.04.2018 18 Ապրիլի, 2018 Ծրագրեր

Համակարգը ապահովում է Հարկային Դրոշմապիտակների մանրակրկիտ հաշվառումը և վերահսկումը: Համակարգում հաշվառվում են  ՀՀ հարկային և մաքսային ծառայությունների կողմից ստացված Դրոշմապիտակները, սկսած դրանց ստացման պահից մինչև դրանց օգտագործումը և հաշվետվականության ձևավորումը VERO համակարգ մուտքագրելու համար: Համակարգը Դրոշմանիշների սերիական համարի միջոցով հաշվետվականություն է վարում ինչպես օգտագործված այնպես խոտանված Դրոշմանիշների համար: Համակարգի միջոցով Ընկերությունները հնարավորություն կունենան անընդմեջ հսկողության տակ պահել ինչպես պահեստում և գործընկերների (Դրոշմանիշները փակցնելու ծառայություն մատուցող մատակարարների) մոտ հաշվառված Դրոշմանիշների քանակը, այնպես էլ տարբեր տիպի Դրոշմանիշների գույքագրումը և «Կա/Պետք է լինի» հաշվետվությունների ձևավորումը:

Համակարգը ապահովում է 3 տիպի Օգտատերերի տարանջատում`

  • Պահեստապետ – Ստանում է Դրոշմանիշները և տրամադրում դրանք փակցնող անձնակազմին
  • Փակցնող – Ստանում է Դրոշմանիշները, փակցնում դրանք արտադրանքի վրա և տրամադրում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն
  • Հաշվապահ – Ստանում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները, ստուգում դրանք և ձևավոևում դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվություն VERO համակարգ մուտքագրելու համար: Իրականացնել Դրոշմանիշների գույքագրում, իրականաց ճշգրտումներ:

Տվյալ պահին մեր թիմը իրականացնում  է  VERO համակարգին համակցմանը աշխատանքներ: