Մեր ընկերությունը հիմնադրվել է մի խումբ մարդկանց կողմից, որոնք համախմբվել են հետևյալ գաղափարի շուրջ. ցանկացած բիզնեսում կան գործընթացներ, որոնք հնարավոր է ավտոմատիզացնել՝ դրանով իսկ նվազեցնելով աշխատուժի ծախսը, խնայել ժամանակն ու նվազեցնել բիզնեսի ռիսկերը: Հենց այս գաղափարով ոգեշնչված՝ մեր ընկերության մասնագետները մշակել են մի ծրագիր, որը հնարավորույուն է տալիս բիզնեսին՝
- խնայել ռեսուրսներ՝ աշխատաժամանակի և աշխատուժի տեսքով
- դարձնել բիզնեսի տվյալ հատվածն ավելի կառավարելի՝ նվազեցնելով կորուստների և հետագա տուգանքների ռիսկերը
Թի Լաբը ծրագրային համակարգերի և համալիրների նախագծման մասնագիտացված ընկերություն է: Այն հիմնադրվել է մի խումբ մարդկանց կողմից, որոնք համախմբվել են հետևյալ գաղափարի շուրջ. ցանկացած բիզնեսում կան գործընթացներ, որոնք հնարավոր է ավտոմատիզացնել՝ դրանով իսկ նվազեցնելով աշխատուժի ծախսը, խնայել ժամանակն ու նվազեցնել բիզնեսի ռիսկերը: Մեր ընկերությունը մասնագիտաված է բիզնես միջավայրի և դրա գործառույթների ավտոմատացման ոլորտում՝ իր գերծունեության հիմքում դնելով նորարարական տեխնոլոգիաների կիրառումը և ներդնումը բիզնեսում:
Ընկերության առաջարկած ծրագրային համալիրներից մեկը TStamp ավտոմատացված համակարգն է, որը ապահովում է Հարկային դրոշմապիտակների հաշվառումը և վերահսկումը: Համակարգը անցել է փորձարկումներ և արդեն շահագործվում է մի շարք ընկերություններում:
Ընկալելով բիզնես միջավայրի անընդհատ փոփոխվող պահանջները և դինամիկ զարգացող ՏՏ բնագավառը, ընկերությունը համահունչ զարգացնում է ինչպես առկա ավտոմատացված-ծրագրային լուծումները, այնպես էլ ավելացնում է առաջարկվող լուծումները ցանկը` առաջարկելով ընկերություններին նորանոր բիզնես-ավտոմատացման լուծումներ:
Մենք ողջունում ենք մեր հաճախորդների և գործընկերների կողմից ծրագրային համակարգերի զարգացման և բարելավման առաջարկները` անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուրի կողմից ներկայացված առաջարկներին:
Մեր կարգախոսն է՝ մենք կդարձնենք ձեր բիզնեսն ավելի կառավարելի:
Մեր նպատակն է՝
Նորագույն ՏՏ տեխնոլոգիաների ներդրման միջոցով բարելավել ընկերությունների բիզնես-գործընթացները՝ դարձնելով դրանք ապահով և թափանցիկ, նվազեցնել ընկերությունների գործառնական և կառավարչական ռիսկերը:
Դառնալ մասնավոր բիզնես-պետություն հարաբերությունների կապող օղակ՝ ապահովելով արդյունավետ և արագ հաշվետվողականություն: